-
05.10.2020|
21:21
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարիների ընթացքում հասկացրել է, որ Ռուսաստանից բացի ոչ մի տերություն՝ ոչ ԱՄՆ-ը, ոչ ԵՄ-ն, ոչ նույնիսկ Չինաստանը, չեն կարող միջամտել իր նախկին խորհրդային տարածքի երկրների անվտանգության գործերին, գրում է Bloomberg-ը։
-
05.10.2020|
21:20
Իտալացի դիրիժոր, դաշնակահար, Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Ֆաբիո Մաստրանջելոն անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումներին:
-
05.10.2020|
21:19
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի նախատեսում շփումներ ադրբեջանցի և թուրք գործընկերներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, բայց անհրաժեշտության դեպքում նա պատրաստ է նրանց հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
05.10.2020|
21:17
Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ԱԳ նախարարները համատեղ նոր հայտարարություն են պատրաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ռուսաստանում Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
-
05.10.2020|
21:16
Հոկտեմբերի 5-ին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: ՊՆ նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների ընթացքը և ընդգծել Թուրքիայի աննախադեպ անմիջական ներգրավվածությունն ու աջակցությունն ադրբեջանական կողմին։
-
05.10.2020|
21:15
ԵՄ-ն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար լավագույն հարթակ է համարում Մինսկի խումբը, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դեռ չի նախատեսում այցելել տարածաշրջան, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն՝ լրագրողների հետ զրույցում:
-
05.10.2020|
21:13
Ավելորդ շահարկումներից խուսափելու համար, նշեմ, որ առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով Պաշտպանության բանակը ետ է քաշել զորքերը, որպեսզի.
ա) խուսափի ավելորդ զոհերից,
բ) ավելի մեծ վնասներ հասցնի թշնամու զորքերին։ Երկու առումով էլ ձեռքբերումները զգալի են։
-
05.10.2020|
21:11
Մեր որդին զինվորագրվեց, Facebook-ում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով որդու՝ Աշոտ Փաշինյանի լուսանկարը։ Աշոտ Փաշինյանը զինված ուժերից զորացրվել էր ամռանը։
-
05.10.2020|
21:10
Համառ մարտեր են ընթանում, կասեցվում է թշնամու զորքերի առաջխաղացումը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
-
05.10.2020|
21:07
«Վերջին մեկ տարում զորացրված տղաները գործնականում ամենամարտունակ մոբիլիզացիոն ռեսուրսն են, և այսօր հայրենիքն ունի այդ մարդկանց կարիքը», - ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով նրանց ներկայանալ Կենտրոնական հավաքակայան և զինվորագրվել։